Այն պնդումը, թե ընկույզն ու չրերն առողջարար
են, ընկալվում է որպես անվիճելի ճշմարտություն։ Այդ մասին խոսում են սննդաբանները,
թերապևտները, նյարդաբանները և սրտաբանները։
Չրերի օգտագործման արդիականությունը կտրուկ
աճում է տարվա ցուրտ ժամանակահատվածում երբ թարմ մրգեր։ Դրանք արժեքավոր սննդանյութերի,
վիտամինների և հանքանյութերի աղբյուր են: Չրերից շատերը հարուստ են երկաթով, մագնեզիումով,
կալիումով, կալցիումով, իսկ որոշ տեսակներում կան բավականաչափ հանքանյութեր, որոնք
հաճախ չեն լինում մեր առօրյա սննդակարգում, բայց չափազանց կարևոր են օրգանիզմի բնականոն
գործունեության համար։ .
Ներկայացնում ենք Ձեզ չրերից յուրաքանչյուրի
օգտակար հատկությունները։Այն պնդումը, թե ընկույզն ու չրերն առողջարար
են, ընկալվում է որպես անվիճելի ճշմարտություն։ Այդ մասին խոսում են սննդաբանները,
թերապևտները, նյարդաբանները և սրտաբանները։
Չրերի օգտագործման արդիականությունը կտրուկ
աճում է տարվա ցուրտ ժամանակահատվածում երբ թարմ մրգեր։ Դրանք արժեքավոր սննդանյութերի,
վիտամինների և հանքանյութերի աղբյուր են: Չրերից շատերը հարուստ են երկաթով, մագնեզիումով,
կալիումով, կալցիումով, իսկ որոշ տեսակներում կան բավականաչափ հանքանյութեր, որոնք
հաճախ չեն լինում մեր առօրյա սննդակարգում, բայց չափազանց կարևոր են օրգանիզմի բնականոն
գործունեության համար։ .
Ներկայացնում ենք Ձեզ չրերից յուրաքանչյուրի
օգտակար հատկությունները։
Տանձի չիր
·
Նպաստում է նյութափոխանակության
ակտիվացմանը։
·
Պարունակում է չլուծվող
մանրաթել, որը նպաստում է կուտակված տոքսինների և թունավոր միացությունների հեռացմանը։
·
Օգտագործվում է մարսողական
համակարգի տարբեր հիվանդությունների կանխարգելման համար։
·
Ոչնչացնում է վնասակար միկրոօրգանիզմները։
·
Կայունացնում է արյունաստեղծ
գործընթացները։
Ծիրանի չիր
·
Ծիրանի չրի մեջ շաքարի պարունակությունը հասնում է 80-90%-ի, ինչի պատճառով
այն ունի էներգետիկ նշանակություն։
·
Ծիրանի չիրն ու ծիրանի հյութն օգտակար են հղիներին և սրտանոթային
հիվանդություններով տառապողներին։
Սալորի չիր
·
Դրական է ազդում սիրտ-անոթային
համակարգի աշխատանքի վրա,
·
Բարձրացնում է աշխատունակությունը,
լավացնում է օրգանիզմի ընդհանուր վիճակը,
·
Բարելավու է մաշկի վիճակը,
ունի երիտասարդեցնող հատկություն , քանի որ կլանում է ազատ ռադիկալները, որոնք քայքայում
են օրգանիզմը։
·
Օգտակար է քաղցկեղի կանխարգելման
համար։
·
Դրական է ազդում մարդու
նյարդային համակարգի վրա, ինչպես նաև բարձրացնում է դիմադրողականությունը սթրեսների
դեպքում։
·
Ունի արյան զարկերակային
բարձր ճնշման կարգավորման հատկություն, հետևաբար խորհուրդ է տրվում հիպերտոնիկներին։
·
Լայն կիրառություն ունի
աղիների որոշ հիվանդությունների բուժման ժամանակ, որոնք ուղեկցվում են փորկապությամբ:
·
Օգտակար է վիտամինային անբավարարության
դեպքում, քանի որ պարունակում է մի շարք վիտամիններ:
Չրի օգտագործման օրական չափաբաժինը չպետք է
գերազանցի 100 գրամը։ Այդ դեպքում չրերի օգուտներն ակնհայտ կլինեն՝ չվնասելով օրգանիզմին։
Հայկական չրերի մեծ տեսականի կարող եք պատվիրել
Koriz հավելվածի միջոցով։
Տեսականուն ծանոթանալու և գնումներ կատարելու
համար անցե՛ք հղումով։