ԱՄԲԱՐ ԱԳՐՈ ՍՈՒՓՈՐԹ
ԱՄԲԱՐ ԱԳՐՈ ՍՈՒՓՈՐԹ
Կոտայքի մարզ, Արագյուղ
5
ԱՄԲԱՐ՝ վայր ուր ամբարվում են հատիկաընդեղեն,ձավարեղեն և այլ ապրանքներ: ԱՄԲԱՐԸ կապված է մեր գյուղական տան և մեր տատիկի սիրալիր ժպիտի հետ, ով նախկինում պարկերի վրա մեծ հոգատարությամբ ասեղնագործում էր հատիկների անունները: ԱՄԲԱՐԸ մեր տան ամենակարևոր տեղն էր, քանի որ այն պահում էր ամբողջ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքը: ԱՄԲԱՐԻ ստեղծմամբ` մենք նպատակ ունենք պահպանել և խթանել ընտանեկան կարևոր ավանդույթները` հատիկաընդեղեն և հացահատիկային մշակաբույսերի տեղական տեսակների աճեցման և ներկայացման գործում: Դրանով մենք ուզում ենք պահպանել հայկական ագրոբիաբազմազանությունը և այն փոխանցել սերունդներին: