Ջրաղացպանյան գինու գործարան Jraghatspanyan winery
Ջրաղացպանյան գինու գործարան Jraghatspanyan winery
Արմավիրի մարզ, գյուղ Բամբակաշատ
5
Արևմտյան Հայաստանից Արարատյան դաշտավայրի հնագույն գինեգործական ավանդույթներով հայտնի պատմական Արմավիր մայրաքաղաքի Բլուր թաղամասի տարածք տեղափոխված մեր պապերը հիմնել են այգիներ, կառուցել գինու հնձան, գետնափոր մառան և ավանդույթի ուժով պատրաստել սեփական գինին՝ փոխանցելով այդ գիտելիքներն ու հմտությունները սերնդեսերունդ: Ջրաղացպանյան գինու գործարանը հիմնադրվել է 2018թ -ին: Գործարանը հիմնականում զբաղվում է խաղողից ստացված գինիների պատրաստմամբ, մրգային գինիներով և օղիներով, ինչպես նաև գինու տուրիզմով և նոր խաղողի այգիների հիմնմամբ: