Վարդան Քոչարյան
Վարդան Քոչարյան
Կոտայքի մարզ, գ.Գեղաշեն
4
Ընկերության պատմություն. «ԱԼՊԻԱ» ՍՊԸ-ն օրգանական մեղվապահությամբ և մեղրամթերքի վերամշակմամբ զբաղվող ընտանեկան տնտեսություն է, որը հիմնադրվել և գործում է Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։ Մեր ընտանիքը մեղվաբուծությամբ զբաղվել է դեռ 70-ական թվականներից։ Այն, ինչ ժամանակին հոբի է եղել ընտանիքի նախորդ սերունդների համար, այժմ դարձել է «ԱԼՊԻԱ» մեղրի արտադրության ընտանեկան բիզնես։ Մեղվաբուծության ոլորտում մասնագիտանալուց հետո՝ 8 տարի առաջ, անցել ենք օրգանական մեղվապահության և ստացել օրգանական սերտիֆիկացում։ Հանրային օբյեկտներում օրգանական մեղրի և այլ մեղրամթերքների իրացման և արտահանման նպատակով 2017 թվականին հիմնադրվել է «ԱԼՊԻԱ» ՍՊԸ-ն և 2019-ին ստացել օրգանական վերամշակման սերտիֆիկատ։ Մեր տնտեսության օրգանական մեղրը ստացվում է Գեղամա լեռների 2100 մետր բարձրության վրա գտնվող լանջերում ու հովիտներում աճող վայրի բազմամյա խոտաբույսերից, որոնց մեծ մասը հիմնականում ժողովրդական բժշկության մեջ հայտնի են որպես դեղաբույսեր։ ՕԳԱՆԻ աջակցության ծրագրի շնորհիվ մենք օրգանական մեղրից բացի արտադրում ենք նաև կրեմ մեղր և ծաղկափոշու խյուս, որոնք ևս շուկայում լավ գնահատականի են արժանացել։