KARABERD HERBAL TEA
KARABERD HERBAL TEA
Լոռու մարզ, գ.Քարաբերդ
Քարաբերդ թեյի գաղափարը առաջացել է 2019թ. օգոստոսին, երբ մի խումբ երիտասարդներով Քարաբերդ գյուղում գնեցինք ամենաանբարեկարգ տներից մեկը և որոշեցինք ամեն մեկս մեր մասով փորձենք վերակենդանացնել Քարաբերդը՝ «ամենածերացող» գյուղերից մեկը, որտեղ բնակիչների մեծամասնությունը տարեցներ են: Քանի որ ես թեյերի շատ մեծ սիրահար եմ, միշտ տարբեր ինպրովիզներ եմ կատարել և ստացել անուշաբույր փնջեր՝ համտեսողներն էլ հիմնականում միշտ հավանել են, որոշեցի թեյերի հանդեպ իմ սերը վերածեմ բիզնես գաղափարի, ներգրավելով գյուղի կանանց վայրի խոտաբույսերի հավաքի և չորացման գործընթացի մեջ, որը նրանց կապահովի որոշակի եկամուտի աղբյուր։ Քարաբերդ թեյի խոտաբույսերը հավաքվում են Լոռվա բարձրադիր լեռնային շրջաններից և սարերից, մշակվում են ավանդական բնական եղանակով։ Առայժմ ունենք 3 տեսակի անուշաբույր փունջ, որոնք օժտված են բազում բուժիչ և օգտակար հատկություններով։ * Ալպիական լեռնափունջ * Ջերմացնող փունջ * Թարմություն