Նուրինի Նուրինի
Նուրինի Նուրինի
Լոռու մարզ , ք. Վանաձոր
3.7
"Նուրինի" ապրանքանիշ ունեցող արտադրանքը հիասքանչ համի և որակի է։ Մենք ինքներս ենք աճեցնում և վերամշակում միրգն ու բանջարեղենը՝ միևնույն ժամանակ ամբողջովին վերահսկելով ու հետևելով ամբողջ պրոցեսը, ընտրելով ամենալավ մրգի ու բանջարեղենի տեսակները։ Ընկերության արտադրատեղին գտնվում է Հայաստանի ամենականաչ մարզերից մեկում՝ Լոռիում։ Ինչպես հայտնի է, Լոռին աչքի է ընկնում իր յուրահատուկ հատապտուղներով և բուսական աշխարհով։ Մեր արտադրանքի գերակշիռ մասը արտահանվում է ԱՊՀ երկրներ, ինչպես նաև ԱՄՆ: Դուք ունեք շատ լավ հնարավորություն գնել մեր արտադրանքը koriz հավելվածի միջոցով։