ՄՐԳԱՇԵՆԻ ԱԳԱՐԱԿ
ՄՐԳԱՇԵՆԻ ԱԳԱՐԱԿ
Կոտայքի մարզ, Մրգաշեն
4.5
Ընկերությունը ստեղծվել է Վահե Մազմանդյանի կողմից, ով լինելով գյուղ․ կենդանիների կերակրման տեխնոլոգ, աշխատել է Հայաստանում տարբեր խոշոր ընկերություններում, բայց որոշել է ունենալ սեփական փոքր տնտեսությունը, որտեղ կենդանիները կկերակրվեն ԲԱՑԱՌԱՊԵՍ ԲՈՒՍԱԿԱՆ ԿԵՐԵՐՈՎ, և չեն պարունակի ԳՄՕ, հակաբիոտիկներ, աճի խթանիչներ, ներկանյութեր և կենդանական հավելումներ, մտածելով իր ընտանիքի, ընկերների, հարազատների առողջության մասին։ Ընկերների խորհրդով տնտեսությունը ընդլայնվեց և մասնագիտացավ թռչնաբուծության մեջ և դարձավ նաև ընտանեկան բիզնես։ Մրգաշենի Ագարակը զբաղվում է տնական հավի և տնական ձվի արտադրությամբ, այստեղ հավերը, ի տարբերություն ֆաբրիկաների հավերի, ունեն ազատ տեղաշարժվելու հնարավորություն, ինչով էլ պայմանավորված է արտադրանքի համը, որակական բարձր հատկանիշները և բնության կողմից տրված օգտակար հատկությունները։