Կազմակերպությունը ստեղծվել է Անահիտ Սարգսյանի կողմից 2018թ-ին։
Հաճելի բուրմունքով և թեթևակի այրող համով ԿԱՆԱՉ ԹԱԳՈՒՀԻ միկրոկանաչիները կատարյալ համատեղելի են բոլոր տեսակի բանջարեղեննեիի, մսի, ձկան, տաք և սառւը ապուրների, կաթնաշոռի, օմլետների, աղցանների, խմորեղենների, պիցցաների հետ: Պարունակում են սպիտակուցներ, հակաօքսիդանտներ, ֆոսֆոր, երկաթ, մագնեզիում, կալիում, կալցիում, յոդ, ծծումբ, կարոտին, շաքար, ռուտին, ամինաթթուներ, ֆոլաթթու, եթերային յուղեր, ինչպես նաև վիտամիններ` A,B1, B2, C,D, E, K , PP, որոնց շնորհիվ ամրապնդում է իմունային համակարգը, հանդիսանում են հակամուտագեն: Նվազեցնում են միզաքարային հիվանդությունների զարգացման ռիսկը, հանդիսանում են հզոր դետոտքսիկ միջոց։ Բարելավում են էնդոկրին համակարգի աշխատանքը (օգտակար են դիաբետի և քաղցկեղի ժամանակ): Պահպանում են առողջ աղիքային միկրոֆլորան։ Ամրապնդում են նյարդային համակարգը, բարելավում են արյան շրջանառությունը, ախորժակը, մարսողությունը, քունը, մաշկի և մազերի սնուցումը, նվազեցնում են մարմնի ու բերանի տհաճ հոտը, նպաստում են օրգանիզմի ընդհանուր կազդուրմանը։ Չափազանց օգտակար են սակավարյունության դեպքում, նպաստում են խոլեստերինի մակարդակի կայունացմանը և ավելացնում հեմոգլոբինի մակարդակը:
Քիչ սնվեք` առողջ սնվեք։
Ո՛Չ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներին։
Բոլոր սերմերը ունեն բուսասանիտարական և որակը երաշխավորող հավաստագրեր։