Նեկտարո ՍՊԸ
Նեկտարո ՍՊԸ
Լոռու մարզ, քաղաք Վանաձոր
Nectaro թեյերի արտադրությունը հիմնադրվել է 2017 թվականին: Պահպանելով հնուց եկող ավանդույթները` «Nectaro»-ն այսօր սպառողին է առաջարկում Հայաստանի թեյաբույսերից և պտուղներից պատրաստված թեյերը, որոնք տարբերվում են ոչ միայն իրենց յուրահատուկ համով, այլև օգտակար են առողջության համար։ Էկոլոգիապես մաքուր բարձրադիր վայրերից թեյաբույսերը հավաքվում և մշակվում են ավանդական եղանակով, իսկ բարձրորակ հումքի սահմանափակ քանակը թույլ է տալիս վերահսկել արտադրանքի որակը: