Արարատյան դաշտավայրի սրտում՝ հայ ժողովրդի զորության խորհրդանիշ Սարդարապատում, մարդիկ հոգի ներդնելով դարեր շարունակ զբաղվել են հողագործությամբ՝ աշխարհին ներկայացնելով հողից ու արևից սերված անուշահամ մրգերի մեծ տեսականի:
Մամեի այգիների մասին այստեղ գիտեն բոլորը…Ամբողջ ազգից թուրքական ջարդերից միակ փրկված Մամեն (այսպես էին անվանում նրան համագյուղացիները)՝ Հարութը, հաստատվում է այստեղ և հիմնադրում բերքառատ այգիներ: Պատմում են, որ նա երբեք միայնակ սեղան չէր նստում․ սպասում էր, երբ ամբողջ ընտանիքն իրար գլուխ էր հավաքվում և նոր միայն համտեսում էր համեղ ընթրիքն ու խմում իր պատրաստած թարմ բույրով մրգային օղին։
Տարիներ անց «MAME GARDEN» բրենդի հիմնադիրները՝ Մամեի թոռները, համադրելով ազգային արժեքներն ու հնագույն ավանդույթները, տեղական և միջազգային շուկայում հանդես եկան 100% բնական ավանդական մրգային օղիների տեսականիով:
Արտադրության հիմքում ընկած ազգային ինքնագիտակցությունը, նախնիների և ավանդույթների հանդեպ հարգանքը, ընտանեկան համերաշխությունն ու որակը մեծ ազդեցություն ունեցան կարճ ժամանակահատվածում բրենդի՝ տեղական և միջազգային շուկայում բարձր դիրքեր զբաղեցնելու վրա։
«Քեզ օրհնում է անուշ Մամեն
-Անու՛շ լինի կումը ամեն,
Թող ջերմացնի հոգին-սիրտը,
Չպակասի թող ժպիտը:
Սեղան նստեք քաղցր հուշով
Արմատ հիշեք Ղարս ու Մուշով:»
Մամե՝ օղի ավանդական, այգու մրգից մեր հայկական: