Van Ardi
Van Ardi
Արագածոտնի մարզ, Վերին Սասունիկ
5
Վան Արդի Գինիներ Վան Արդի ընկերության նպատակն է ստեղծել գինեգործական համալիր, որտեղ կներդաշնակվեն խաղողի մշակումը, գինետուրիզմը, գինեգործական հին և նոր ավանդույթները հայկական հողի, ջրի և արևի բարեբեր միջավայրում: Ինչպես նաև ձևավորել գինեգործական մշակույթ, որը կդառնա ապրելակերպ սերունդների համար: 2008 թվին հիմնադրվում է խաղողի նոր այգի՝ Արենի, Կախեթ, Սիրա, Հաղթանակ և Կանգուն խաղողի տեսակներով: Այգին գտնվում է Աշտարակի հազարամյակների գինեգործական պատմեություն ունեցող շրջանում, ծովի մակերևույթից 1050մ բարձրության վրա, հրաբխային քարերով և միներալներով հարուստ հողում: Այգու դիրքը ունի հիմնականում հարավային և հարավ-արևելյան թեքություններ: Վան Արդի գինիները հաջողությամբ ընդունվել է տեղական և միջազգային շուկաներում: Սկսած խաղողի մշակումից մինչև շշալցում, ընկերությունը հիմնվում է մանրակրկիտ մշակված գինեգործական պրակտիկաների վրա, նպատակ ունենալով ստանալ բացառապես որակյալ գինիներ: