ANDACO ՍՊԸ
ANDACO ՍՊԸ
Քաղաք Երևան
Մենք հանդիսանում ենք մասնավոր ներկրող ընկերություն, որն ունի երկար տարիների փորձ որակյալ սննդամթերքի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների ներկրման ոլորտում, հանդիսանում ենք դիստրբյուտոր ընկերություն մի շարք հայկական գինի արտադրող ընկերությունների համար, և դրանց տարածման մեծ հնարավորություն Հայաստանի ամբողջ շուկայում: Մենք համագործակցում ենք ոչ միայն առևտրի ոլորտի հետ, այլ նաև HoReCa-ի բոլոր ներկայացուցիչների հետ, առաջարկելով նրանց մեծ հնարավորություններ որակյալ տեսականի ստանալու համար: Մեր գործունեությունը մենք սկսել ենք փոքր ընտանեկան բիզնեսից 1997 թվականին, տրամադրելով մեր ապրանքները Երևան քաղաքի մի քանի խանութների: Այդ ժամանակվանից կազմակերպությունը գրանցում է արագ աճ և այս պահին ապահովում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուկայի 89%-ը: Ինչպես նաև կազմակերպության՝ Երևանի գլխավոր հատվածներից մեկում գտնվող պահեստային և գրասենյակային տարածքներում, աշխատում են ավելի քան 175 աշխատակից: