ԱՆԴ ՍՊԸ
ԱՆԴ ՍՊԸ
Սյունիք, Իշխանասար
5
«ԱՆԴ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2014 թ.-ին և գործունեություն է ծավալում Սյունիքի մարզի Իշխանասար համայնքում, ծովի մակերևույթից շուրջ 2 000 մետր բարձրության վրա։ Ընկերության ստեղծման հիմքում ընկած է հայրենիքի հանդեպ մեծ սերն ու նվիրվածությունը, ինչպես նաև Հայաստանի և հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը: Մեր ընկերությունը նպատակ ունի ընդլայնել երկրի գյուղատնտեսական արտադրանքի ծավալները՝ ստեղծելով յուրահատուկ նշանակության և բաղադրության բարձրորակ արտադրանք: Մեր գյուղատնտեսական բարիքներն առանձնանում են իրենց յուրահատուկ բուժիչ հատկություններով և անզուգական համով, որոնք պայմանավորված են ընկերության աշխատակիցների անմնացորդ աշխատանքով, ինչպես նաև Իշխանասարի մոգական բերքատվությամբ: Հնուց ի վեր, Սյունիքի մարզում տեղակայված Իշխանասար գյուղը հայտնի է եղել իր բերքատու «ոսկյա» հողերով, որոնք, ըստ առասպելների եղել են ոսկով լի՝ նպաստելով տեղի գյուղատնտեսական արտադրանքի յուրահատկությանը և կախարդական համին: Բազմաթիվ բուժիչ և օգտակար հատկություններով են օժտված նաև Իշխանասարի ծաղիկներն ու բույսերը, որոնք «ոսկյա» գյուղի զարմանահրաշ բերքատվության այլ կարևորագույն բաղադրիչներն են: Իշխանասարի մոգական ծաղիկների նեկտարից ստացված մեր մեղրը, ոսկյա հողերի ուժն ու թարմությունը հաղորդող մեր խնձորը, ինչպես նաև կախարդական բուժիչ հատկություններ ունեցող մեր քացախը նոր շունչ կհաղորդեն ձեր կյանքին՝ մի բուռ Իշխանասար բերելով ձեր տուն: Մենք նպատակ ունենք բարձրացնել հայկական արտադրանքի ճանաչելիությունը՝ տարածելով մեր բերրի հողերից և անզուգական բուսականությունից ստացված արտադրանքը ողջ աշխարհով մեկ: Մենք նպատակ ունենք Հայաստանը կարոտած կամ Հայաստանին հավերժ սիրահարված մարդկանց փոխանցել մեր Իշխանասարի, ինչպես նաև ամբողջ Հայաստան աշխարհի յուրահատուկ համն ու հոտը: