ՄԱԹևՈՍՅԱՆ ՎԱՅՆ ընկերություն
ՄԱԹևՈՍՅԱՆ ՎԱՅՆ ընկերություն
Վայոց Ձոր, Աղավնաձոր
5
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՎԱՅՆ ընկերությունը ընտանեկան գինու արտադրություն է, որը հիմնադրվել է 2001թ. Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում, որը համարվում է խաղողի աճեցման և վերամշակման ամենամեծ կենտրոնը և հայտնի է Արենի տեսակի խաղողով: Ընկերությունն ունի խաղողի այգիներ, որոնք գտնվում են նույն գյուղում ՝ ծովի մակարդակից 1300-1400 մետր բարձրության վրա: Մենք արտադրում ենք միայն բնական գինիներ (կարմիր չոր գինի, կարմիր կիսաչոր գինի, կարմիր կիսաքաղցր գինի, սպիտակ չոր գինի, կիսաքաղցր, կիսաչոր և նռան չոր գինիներ): Նռան գինին արտադրվում է յուրահատուկ տեխնոլոգիայով Հայաստանի առավել հարավային մարզի` Մեղրու այգիներում : ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՎԱՅՆ ընկերությունն օգտագործում է ավանդական մեթոդներ և ժամանակակից հարմարություններ գինու արտադրության մեջ: Ընկերությունը վաստակել է բարձրորակ գինիներ արտադրողի համբավ, արժանացել է բազմաթիվ պարգևների և մեծ ճանաչում է վայելում ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան շուկաներում: Մեր արտադրանքն արտահանվում է Լեհաստան, Ռուսաստան, Կանադա, և Լիբանան: Մոտ ժամանակներում նախատեսվում է ապրանքի արտահանում նաև եվրոպական երկրներ: