Abro Meat
Abro Meat
Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք
4
«Աբռոմիթ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թ. Սեպտեմբերի 4 – ին Արմավիր մարզի Պտղունք գյուղում: Ընկերությունը զբաղվում է բացառապես տեղական մսի, միայն տեղական հումքից պատրաստված կիսապատրաստվածքների՝ քուֆթա, խաշ, տավարի տոտիկներ, քաբաբի խճողակի լայն տեսականի (տավարի, հավի, գառան, խոզի), կոտլետի խճողակի, կուպատիի արտադրությամբ և պահածոյացմամբ: Աբռոմիթ ընկերությունը իր գործունեությունը իրականացնում է հետևյալ հիմնային սկզբունքների կարևորմամբ և խիստ պահպանմամբ՝ Կազմակերպել արտադրություն՝ օգտագործելով բացառապես տեղական հումք, արտադրության ողջ գործընթացում խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ բարձր մակարդակ, իրականացնել հումքի, ինչպես նաև պատրաստի արտադրանքի ամենօրյա պարտադիր խմբաքանակային լաբարատոր ստուգումներ և սահմանել համապատասխան վերահսկողություն, կազմակերպել մթերքի պահացոյացման և պահպանման բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Նշված սկզբունքներին հավատարիմ մնալով և կարևորելով տեղական արտադրության նկատմամբ հասարակական վստահությունը՝ ընկերությունը իր արտադրությունը հագեցրել է բացառապես սնդդի համար նախատեսված սարքավորումներով ու պարագաներով, ապահովել է իդեալական արտադրական պայմաններ: Պահվող հումքը, պահածոյացվող արտադրանքը պահվում է գերժամանակակից իտալական սառնարաններում, համապատասխան ջերմաստիճանի և օդի հարաբերական խոնավության պայմաններում՝ պահպանելով համային հատկանիշներն ու որակը: Որակյալ արտադրության գործում ընկերությունը խիստ կարևորում է տարիների փորձ և հմտություններ կուտակած պրոֆեսիոնալ անձնակազմի դերը: Ընկերությունը իր ապրանքատեսականին մատակարարում է սառնարան – մեքենաներով, որը թույլ է տալիս պահպանել ապրանքատեսականու որակը, տեսքը և համային հատկանիշները: Սպառողը ընկերության արտադրանքը կարող է ձեռք բերել Երևանի լավագույն սուպերմարկետներից, առևտրի կետերից: Ընկերությունը ունի նաև ռեստորանային և հանրային սննդի գործունեությամբ զբաղվող ընկերությունների հետ համագործակցության մեծ փորձ, աշխատում է քաղաքի նշված ոլորտի լավագույն ներկայացուցիչների հետ և պատրաստ է ընդլայնել այդ համագործակցության շրջանակները: