Hndzan ՍՊԸ
Hndzan ՍՊԸ
Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան
5
Հնձան էկո ագարակի պատմության սկիզբը դրվել է 80-ականներին, երբ Ավետիսյանների ընտանիքը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կառուցեց ագարկը և հիմնեց առաջին պտղատու այգիները: Սեփական այգիների արևահամ մրգերն ու հատապտուղները ոգեշնչեցին Ավետիսյաններին հիմնել հյութերի, գինիների, մրգային և հատապտղային օղիների արտադրություն, որը կառանձնանա իր բացառիկ համերով, իսկ արտադրանքը՝ բնական և մաքուր բաղադրությամբ: Մեկնարկելով 2018թ-ին՝ այսօր Հնձանը սպառողներին է ներկայանում բացառապես թարմ մրգերից և հատապտուղներից պատրաստվող հյութերի և ոգելից խմիչքների ընդարձակ տեսականիով և ընտանեկան ագարակով, որի դռները միշտ բաց են ողջունելու զբոսաշրջիկներին։ Հնձան էկո ագարակի առաքելությունն է պահպանել բնությունն ու բնականությունն ընկերության բոլոր արտադրանքներում՝ մշտապես սպառողներին առաջարկելով մաքուր և որակյալ ոգելից ու զովացուցիչ ըմպելիքներ։