«ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ
«ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ
Կոտայքի մարզ, ք. Աբովյան
«ՕՌՎԱԿՕ» ՓԲ ընկերությունը հայ-նորվեգական համատեղ ձեռնարկություն է` «կանաչ ընկերություն», որը ստեղծվել է 2011թ․-ին` Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է օրգանական թափոնների վերամշակմամբ՝ փոխակերպելով դրանք տարատեսակ օրգանական կենսածին պարարտանյութերի և հողի բարելավիչների: Արտադրությունը հիմնված է բնական գործընթացների վրա` նպատակ ունենալով փակել բնապահպանական շղթան և խթանել անթափոն արտադրությունը. կալիֆորնիական կարմիր որդերի միջոցով օրգանական թափոնների վերամշակումից ստացվող մաքուր կենսահումուսը (որդակոմպոստը) հաջորդիվ հիմք է դառնում տարատեսակ օրգանական պարարտանյութերի ստացման համար, որոնք իրենց սննդատարրերի հարուստ կազմով կոչված են բարելավելու հողի հատկանիշները, բարձրացնելու բերքատվությունը և հիմնովին ապահովելու բույսերի առողջ աճն ու զարգացումը: «ՕՌՎԱԿՕ» ընկերության ամբողջ արտադրատեսականին անցել է օրգանական հավաստագրում և թույլատրված է օրգանական գյուղատնտեսությունում օգտագործման համար: