Ohanyan Brandy Company
Ohanyan Brandy Company
Արցախ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ «ՕՀԱՆՅԱՆ ԲՐԵՆԴԻ ԿՈՄՊԱՆԻ»-ն անկախ Հայաստանի առաջին ընտանեկան կազմակերպություններից է: Այն հիմնադրվել է Ասկերանի գինու կոմբինատի հիման վրա` շարունակելով 1922թ.-ին հիմնած խմիչքի արտադրության ավանդույթները: Գործարանը զբաղեցնում է 3 հա տարածք, ունի իր սեփական թթի, նռան, հոնի և խաղողի այգիները: Հայ ժողովուրդը ունենալով այգեգործության և գինեգործության հազարամյակների փորձ, ունի մրգային բրենդիների արտադրության իր գաղտնիքները,որոնք փոխանցվում են սերնդե սերունդ: Իր հիմնադրման օրից ի վեր «ՕՀԱՆՅԱՆ ԲՐԵՆԴԻ ԿՈՄՊԱՆԻ»-ն արտադրում է ազգային թունդ ալկոհոլային խմիչքներ` բացառապես բնական մրգերից, ինչպես նաև կոնյակ, գինի և ցորենի օղի: Լավագույն մասնագետները գերժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ փորձում են ստեղծել կատարյալ խմիչքների հավաքածու: «Արցախ» թունդ ալկոհոլային խմիչքների հավաքածուն չափազանց էլեգանտ և հարուստ է և պարգևում է աներևակայելի հետաքրքիր և յուրահատուկ համտեսի փորձ: