ԲԱՅԱՆԴՈՒՐԻ ԸՆԴԵՂԵՆ
ԲԱՅԱՆԴՈՒՐԻ ԸՆԴԵՂԵՆ
Շիրակի մարզ, Բայանդուր
<<Բայանդուրի ընդեղեն>> ընկերությունը շուկային արդեն հայտնի է ավելի քան 15 տարի։ Ընկերությունն իր հիմնական 5 տեսականիով, այն է` ձավար աղացած և ամբողջական, բլղուր խոշոր և մանր, ինչպես նաև հաճար, դոնոր է հանդիսացել այլ փոքր և միջին ընկերությունների համար, օգտագործվելով որպես փաթեթավորման հումք։ Այն սպառողին է ներկայացնում բացառապես հայոց բերրի դաշտերից ընտրված և մշակված հատիկեղեն։ 2020 թվականի սեպտեմբերից ընկերությունն արդեն սկսեց իր տեսականին ներկայացնել փաթեթավորված տեսքով, հիմք ընդունելով պահպանել ընդեղենի որակն ու հատկությունները, հետևաբար ընտրելով էկոլոգիապես մաքուր, շնչող ու անվտանգ փաթեթներ, որոնք պատրաստված են բարձրորակ կրաֆտ թղթի տեսակից և չեն պարունակում վտանգավոր տարրեր։ Տվյալ փաթեթներով սնունդը պահվում է ավելի երկար ու ապահով։ Այս ամենը հիմք ընդունելով, ընկերությունը ավելացրեց իր տեսականին ևս հինգով` ոսպ, բրինձ, գարեձավար, հնդկաձավար և ոլոռ կրկին էկո փաթեթավորմամբ։