ԽՄԷ - ն նոր նախաձեռնություն է, որը արտադրում է օրանժ (ամբեր) գինի և նռան, խաղողի և թթի մրգօղիներ Արցախում։ Մենք կոչվում ենք “ԽՄԷ”, այսինքն ՛՛խմի՛ր՛՛ Արցախի բարբառով. պարզ և ուղիղ, Արցախի ժողովրդի պես։
- ԽՄԷ գինին Արցախի առաջին օրանժ գինին է։ 2019 թվականի վինտաժը էքսպերեմենտալ էր և շատ քիչ թվաքանակով։ Այն միանգամից սիրվեց գինեսերների կողմից և այդպես էլ միանգամից սպառվեց։ Այժմ մենք անհամբեր սպասում ենք ԽՄԷ 2020-ին։ Չնայած նրան, որ գինու խմորման վերջին օրերի ընթացքում սկսվեց պատերազմը, իսկ մեր գինեգործը միանգամից մեկնեց առաջնագիծ, գինին չի վնասվել և շուտով լինելու է հասանելի։ Այս տարի մենք ունենալու ենք երկու տեսակ ԽՄԷ օրանջ գինի՝ պատրաստված պողպատյա տանկերում և պատրաստված հայկական հարյուրամյա կավե կարասներում։ Գինին Ռկացիտելի հատընտիր խաղողից է և հավաքվում է Ամարասի վանքին կից գտնվող խաղողի չջրվող այգիներից։ Այգիները 600-700 մետր բարձրության վրա են։ Խաղողի վազերը 50-60 տարեկան են։
- ԽՄԷ նռան, խաղողի և թթի մրգօղիները պատրաստվում են հատուկ հոգատարությամբ և տարբերվում ենք, այսպես կոչված, տնական օղիներից։ Դուք կզարմանաք, թե ինչքան տեղին կլինեն մեր մրգօղիները յուրաքանչյուր առիթի համար։ Մի բաժակ թթի օղի նախաճաշին արթնանալու և ախորժակի համար, խաղողի օղին՝ բնության գրկում ընկերական ընթրիքների ժամանակ, իսկ մեկ գավաթ նռան օղի որպես դիջեստիվ՝ եզրափակող խմիչք ճոխ ճաշկերույթի վերջում։