ՀԱԼԵՊ համեմունքներ
ՀԱԼԵՊ համեմունքներ
Երևան
5
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԻԶՆԵՍ՝ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍՈՎ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐՈՎ Սերնդեսերունդ ամբողջ կյանքը Սիրիայում ապրելուց հետո մեր ընտանիքը 1998-ին կարևոր որոշում կայացրեց՝ հայրենադարձվել և մշտական բնակություն հաստատել հայրենիքում։ Այս որոշմանը զուգահեռ ստեղծեցինք ընտանեկան բիզնես հիմնելու և արևելյան մշակույթի մի փոքր մաս Հայաստանում տարածելու գաղափարը: Արևելքում ընտանեկան բիզնեսի ամեն մանրուք առանձնահատկություն է, որը բիզնեսը վերածում է մշակույթի: Ամեն ինչ հիմնում ես քո ուժերով, քո ձեռքերով, իսկ հետո փոխանցում հաջորդ սերնդին: Երբ բիզնեսն արտադության ոլորտում է, ամեն ինչ պատրաստվում է ձեռքով, և հաջորդ սերնդին են փոխանցվում մի շարք գաղտնի բաղադրատոմսեր, ձեռքով պատրաստման հնարքներ, ինչի շնորհիվ ամեն ընտանիքի ձեռագիր առանձնանում է մյուսից: Լինելով այս մշակույթի մի մաս՝ մենք որոշեցինք ստեղծել «Հալեպը»՝ արևելյան բաղադրատոմսով և հայկական ձեռագրով: