Bax's Food
Bax's Food
Քաղաք Երևան
2
Ամբողջապես արտադրված է Հայաստանում Բաքս Ֆուդը մի ընտանիք է, որտեղ հավաքված են և օր օրի ավելանում են մարդիկ, ովքեր ցանկանում են, որ իրենց ընտանի կենդանիներն առողջ սնվեն: Այն հիմնադրվել է 30.10.2019 թվականին, իսկ պաշտոնապես բացվել և օնլայն հարթակում վաճառքներն սկսել է 18.09.2020 թվականից: Բաքս Ֆուդն արտադրում է ընտանի կենդանիների համար նախատեսված չոր կերեր (դեռևս միայն շուն, շուտով կատուներ և ձկներ, հետագայում նաև թաց կերեր և այն ամենն, ինչ կապված է նրանց սննդային օրակարգի հետ): Ինչու ընտանի՞ք, որովհետև սկսած թիմից, փաթեթավորումից, բրենդինգից, փոքրիկ արտադրամասից, վերանորոգման և պատերի նկարազարդումներից, մեծ դժվարությամբ ձեռք բերված սարքավորումներից, հաճախորդների հետ հաղորդագրություններից ու զանգերից, առաքումներից մինչև բաղադրատոմսերի ու կերի ամեն մի հատիկի մեջ դրված է մեծ սեր, հոգի և ընտանեկան ջերմություն, որի մասին փաստում են նաև մեր ընտանիքի անդամ դարձած հաճախորդները: Արդեն 5 տարի և ավել միջազգային տարբեր փորձեր ուսումնասիրելուց, ոլորտի հետ կապ ունեցող մի շարք մասնագետների հետ կապեր հաստատելուց և սեփական շան համար բաղադրատոմսեր ստեղծելուց ու տան պայմաններում ձեռքով հատիկները սարքելուց հետո, մեծացել էր հետաքրքրությունն ու նաև պահանջարկը՝ ունենալ մեր «արտադրված է Հայաստանում» չոր կերերի բրենդն ու սարքավորումների հոսքագիծը: Իսկ այս ամենը ձեռք բերելու հարցում մեզ շատ օգնել են մեր ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները, ոգևորել են մեր ապագա հաճախորդները, իսկ մոտիվացրել՝ մեր նորածին երեխաները: Ինչու՞ ընտրել Բաքս Ֆուդ... Մեր կերերը չեն պարունակում որևէ քիմիական հավելումներ: Օգտագործվում են միմիայն թարմ և բարձրորակ մթերքներ: Կոնսերվանտների բացակայության շնորհիվ հնարավորություն եք ունենում միշտ թարմ սնունդ տալ ձեր շանը: Մատչելի գնառաջարկ համեմատած այլ օրգանիկ կերերի հետ: Մենք ունենք տարբերվող և էկո փաթեթավորում: Հետադարձ կապի հնարավորություն անմիջապես արտադրողի հետ: Եվ վերջապես մենք հայկական արտադրություն ենք: