«ԶՈՒԼԱԼ ԱԳՐՈ» ընկերությունը հիմնադրվել է 2018թ. Հայաստանում:
Կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունն օրգանական, միկրոբիոլոգիական պարարտանյութերի և բիո հավելանյութերի տեխնոլոգիաների մշակումը, ստեղծումն ու արտադրության կազմակերպումն է՝ նորարարությունների ներդրմամբ:
Արտադրատեսակներն ապահովում են բույսերի գրագետ զարգացման գործընթացը, կարգավորում են հողի խոնավությունը և թթվայնությունը, բարձրացնում առաջնային և երկրորդային նյութափոխանակությունը, էականորեն կրճատում բերքի հասունացման ժամկետները, պայքարում միկրոֆլորայի անբարենպաստ գործոնների, մի շարք հիվանդությունների դեմ՝ բարձրացնելով հողի և մշակաբույսերի իմունիտետը:
Մեր գերնպատակը գյուղատնտեսական ոլորտում բուսաբուծության մշակության կազմակերպումն է առանց քիմիկատների և սինթետիկ նյութերի, առանց թույների և արհեստական հավելումների, ինչպես նաև էկո-գյուղմթերքի շնորհիվ առողջ ապրելակերպի տարածմանը նպաստելն ու խթանելը: Կազմակերպությունն իր առջև նպատակ է դրել իր ներդրումն ունենալ ՀՀ տարածքում գյուղատնտեսական գործունեություն ծավալող յուրաքանչյուր անհատի, ֆերմերի և գյուղատնտեսի տնտեսության զարգացման գործընթացում: Մենք ընձեռում ենք հնարավորություն նվազագույն ծախսերով հասնել առավելագույն գյուղատնտեսական արդյունքի: Մեր ընկերությունը, որպես տեղական արտադրող, իր նպատակներից է համարում նաև հետվաճառքային անվճար սպասարկումը՝ ապահովելով հաճախորդների և գործընկերների սպասարկման լավագույն որակ:
Կազմակերպությունը ցուցաբերում է խիստ անհատական մոտեցում՝ ցանկացած հաճախորդի պահանջներին համապատասխան: Ունենալով պրոֆեսիոնալ և գիտակ թիմ, «ԶՈՒԼԱԼ ՕՐԳԱՆԻԿ ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ»-ը վստահ քայլերով մուտք է գործում տեղական գյուղատնտեսական միջավայր՝ մատուցելով պրոֆեսիոնալ խորհրդատվություն:
ԿԱՆԽԱՎ շնորհակալ ենք նախապատվությունը տեղական արտադրանքին տալու և օրգանական գյուղատնտեսության զարգացման գործընթացին ձեռնամուխ լինելու համար: