ՄՈՐՆԻՆ ՍՊԸ
ՄՈՐՆԻՆ ՍՊԸ
Երևան
5
ՄՈՐՆԻՆ ՍՊ Ընկերության գաղափարախոսության կարևոր բաղադրիչ է եղել ստեղծել արտադրություն, որը կնպաստի Հայասատանում գյուղ մթերքի վերմշակմանը, առողջ սննդի արտադրությանը, գյուղական համայնքներում աշխատատեղերի ստեղծմանը, աուտիզմով հիվանդ երիտասարդներին աշխատանքով ապահովմանը։ ՄՈՐՆԻՆ ՍՊ Ընկերությունը 2021թ- ին ստեղծել է MORNIN բրենդը, որը շուկային է ներկայացնում մյուսլիների հետևյալ ապրանքատեսկաներ՝ muesliME, muesliYOU, muesliSPORT, muesliCHOCO, որոնք արտադրված են Հայաստանում, հայկական չրերի և ընդեղենի օգտագործմամբ, սննդաբանի կողմից կազմված լավագույն բաղադրությամբ։ Մուսլին կատարյալ նախաճաշ է, որը արագ պատրաստվում է, միևնույն ժամանակ, համեղ, բնական և առողջ: Դա 100% բնական արտադրանք է, որը չի պարունակում շաքար՝ հարուստ վիտամիններով և մանրաթելերով: Մյուսլին նախատեսված է այն մարդկանց կարիքները բավարարելու համար, ովքեր վերահսկում են իրենց սննդակարգը, հետևում են գեղեցկությանը, առողջությանը կամ ծոմ պահելը: Սննդամթերքի մեջ դրանց կանոնավոր օգտագործումը բարենպաստ ազդեցություն ունի նյութափոխանակության վրա, բարելավում է մաշկի, մազերի վիճակը, ինչպես նաև օգնում է նորմալացնել քաշը: Մշակել ենք փաթեթավորման նոր տեսակներ, մենք օգտագործում ենք ստվարաթղթե տուփեր, քանի որ դրանք ավելի հուսալի են, օգտագործման համար հարմար և արտադրանքը երկար ժամանակ թարմ են պահում: Մորնին ՍՊԸ կողմից արտադրված մյուսլիները արդեն իսկ անցել են սերտեֆիկացման գործընթացը և ստացել Եվրասիական տնտեսական միության համապատասխանության հայտարարագիր գրանցման համարն է ԵԱՏՄ AM-010/S.B-0126-2021 գրանցված 05.03.2021, որը ուժի մեջ է մինչև 04.03.2023 թ․