6 Tastes
6 Tastes
Ք. Երևան
5
6 Tastes ապրանքանիշը ներկայացնում է Հայաստանի արևահամ մրգերից պատրաստված տարբեր սոուսներ՝ կանաչ թերհաս սալորից, դեղին վայրի սալորց, կարմիր սալորից, մամուխից, հոնից, բալից և ծիրանից: Դրանք 100%-ով բնական են և օգտակար: Յուրաքանչյուր սոուսն ունի իր համային ընդգծումը՝ թերհաս կանաչ սալորիցը՝ թթու, դեղին սալորիցը՝ չափավոր կծու, կարմիր սալորիցը՝ մեղմ, մամուխի սոուսը դառնաթթու է, հոնի սոուսը՝ թթու-տտիպ, ծիրանինը՝ քաղցր-կծու, բալի սոուսը՝ քաղցր-տտիպ: Ըստ Այուրվեդայի՝ առողջ ապրելակերպի և երկարակեցության մասին հնագույն գիտության, մարդն առավել բավարարվածություն է զգում սնվելիս, երբ համտեսում է բոլոր վեց համերը՝ քաղցր, աղի, թթու, կծու, դառը, տտիպ: Այս բոլոր համերը մեկտեղված են Six Tastes սոուսներում՝ պատրաստված մրգերից, համեմված խոտաբույսերով և համեմունքներով: 6 Tastes սոուսները կարելի է ճաշակել մսեղենի, ձկնեղենի, թռչնամսի, մակարոնեղենի, բանջարեղենի հետ և փորձարկել այլ սիրված ուտեստնեի հետ: 6Tastes – Ավելացրու՛ կյանքիդ համերը… FB: @6tastessauces Էլ.փոստ: sixtastessauces@gmail.com Հեռ. +374 94 617686 www.6tastes.am