ALLURIA WINERY
ALLURIA WINERY
Արմավիր, Էջմիածին
Մաչանյան ընտանիքի գինեգործության ավանդույթները սկսվել են Վանի մերձակայքում գտնվող Ալյուր անունով փոքրիկ գյուղից: Գյուղի անունը գալիս է Ալլուրիա գետից, որը հոսում էր գյուղի շուրջը: Մեր ներկայիս խաղողի այգիները գտնվում են Արարատյան դաշտի Սբ.Էջմիածին քաղաքում, որտեղ տաք կլիման և ավազոտ հողը հանգեցնում են կատարյալ բերքի, որը զուգորդվում է մեր սրտերի սիրո և ջերմության հետ`ապահովելով մեր գինու բարձր որակն ու յուրահատուկ համը: Գինիները պատրաստվում են ավանդական, բնական մեթոդներով ,այսինքն ՝ ոչ մի կոմերցիոն խմորիչ և ոչ մի սուլֆիտ չի ավելացվում: Մեր Լոգոն բաղկացած է լատինական M և W տառերից, որոնց համադրությունը գեղեցիկ հայկական ձև է դարձնում: Մ-ն մեր Մաչանյան ազգանվան առաջին տառն է, իսկ W- որպես Գինու առաջին տառ (wine):