Աշոտ Մելքոնյան
Աշոտ Մելքոնյան
Արարատի մարզ, գյուղ Ուրցաձոր
«Մեղվապահությունը մեր ընտանիքում պապիկս է սկսել, իրենից էլ սովորել եմ ու շարունակում եմ մեղուներ պահել։ Առաջ մեղվապահությունը ուրիշ էր, հիմա շատ բան ա փոխվել, մենք էլ դե փորձում ենք նոր տեխնոլոգիաներին հետևել, նոր ձևերը սովորել։ Փեթակները ամեն տարի բարձրացնում ենք վերև, մոտ 20 կմ հեռավորության վրա, էկոլոգիապես մաքուր, գյուղից ու հանքերից հեռու տարածք, վայրի բնություն, ու ստանում ենք էկոլոգիապես մաքուր մեղր»։ «Հօլանի» բնամթերքի մշակման արտադրամասում հավաքվում, մշակվում և փաթեթավորվում է Ուրցաձոր համայնքային փնջի համայնքաբնակների կողմից առաջարկվող արտադրանքը՝ խոտաբույսեր, միրգ և մեղր։