Ռոյալ Գլաս Գրուպ ՍՊԸ-ն "KANACH" ապրանքանիշի ներքո զբաղվում է ինտենսիվ այգեգործությամբ և մրգի վերամշակմամբ։
Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում մշակում ենք 50 հա հողատարածքում խնձորի, տանձի, սալորի, ազնվամորու, կեռասի այգիներ, որոնց մշակումը սկսվել է 2015թից։
Ունենք ավելի քան 14 տեսակի խնձորի տնկիներ՝ Գոլդեն Դելիշես, Գրեննի Սմիթ, Ռեդ Դելիշես, Գալա, Գալա Քինգ, Ջոնագոլդ, Ֆուջի, Փինք Լեդի և այլ հայտի տեսակներ։ Տնկիները և այգիների կառուցման ամբողջ տեխնոլոգիան ներմուծված է Հոլանդիայից։
Ընկերությունը ունի նաև սառնարանային տնտեսություն 3.500 տոննա բերքի համար, որը ապահովում է բերքի հասանելիությունը շուկայում 10 ամսից ավլեի։
Ունենք նաև վաճառքի արկղերի սեփական արտադրություն, ինչպես մեր օգտագործման, այնպես էլ վաճառքի համար նախատեսված։
2020թ.-ի նոյեմբերից ընկերությունը սկսեց մրգի վերամշակումը, որի նպատակն էր նախ և առաջ ստեղծել աշխատատեղեր աշխատակիցների համար ձմռան ամիսներին (երբ այգիներում գործն ավարտվում է),
ինչպես նաև կազմակերպել «առանց թափոնի արտադրություն», այսինքն ստացված բերքի մի մասը վաճառել որպես թարմ միրգ,
իսկ վաճառքի չենթակա միրգը տանել վերամշակման։
Արտադրանքի հիմքում դրված են հետևյալ գլխավոր սկզբունքները՝
- մաքուր արտադրանք՝ առանց հավելումների, գունանյութերի և շաքարի
- ավանդական բաղադրատոմսերի արդիականացում և ժամանակակից փաթեթավորում։