Wine House
Wine House
Արագածոտնի մարզ, գ.ԱՂՁՔ
“Վայն Հաուս” ՍՊԸ ստեղծվել է 2013թ որպես ընտանեկան գինեգործական ընկերություն, հիմքում ունենալով սեփական խաղողի այգիներ, որոնք հիմնադրվել են 2005թ Արագածոտնի մարզի Աղցք համայնքում: Ընկերության նպատակն է հիմնվելով երեք սերունդների փորձի և գիտելիքների վրա արտադրել բարձրակարգ գինիներ տեղածին խաղողի սորտերից: Ներկայումս “Վայն Հաուս” ՍՊԸ արտադրում է երեք բրենդի գինիներ՝ Սարդուրի, Սամվելյան և Օլդ վայն: Սարդուրի անվանումը պայմանավորված է Վանի թագավորության թագավոր ՍԱՐԴՈՒՐԻ Բ-ի հետ, որի օրոք /մ.թ.ա. 764-735 թվականներ/ գինեգործությունն առավել զարգացում է ապրել Հայաստանում :