GORIS HANDMADE
GORIS HANDMADE
Սյունիքի մարզ, Վերիշեն
Կանանց Զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ 2014թ –ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում ստեղծվել է «Բրդից կարպետ» սոցիալական ձեռնարկությունը, որի նպատակն է ստեղծել աշխատատեղեր կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կանանց համար, դրանով իսկ նպաստել տնտեսության զարգացմանը: Այս նախաձեռնության միջոցով թափոն համարվող բուրդը մթերվում է տեղացի ֆերմերներից, վերամշակվում է` դառնալով շուկայական պահանջարկին համապատասխան արտադրանք: «Բրդից կարպետ» արտադրամասում աշխատում են գյուղական բնակավայրի 12 կանայք: Արտադրամասը հիմնական ուղղություններն են` տեղական բրդի վերամշակում, թելերի մանում, կարպետագործություն /գորգագործություն և տեքստիլի/ տնային աքսեսուարների/ արտադրություն ու վաճառք: Բրդյա թելը 100% բնական հումքից է, էկոլոգիապես մաքուր, առանց քիմիական հավելումների: Արհեստանոցում վերականգնվում են հին ավանդական զարդանախշերը, պատրաստվում են ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից դիզայնով կարպետներ և հուշանվերներ, տնային աքսեսուարներ: 2020թ արհեստանոցը ընդլայնել է իր գործունեությունը և Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում հիմնել է նոր արհեստնոց, որտեղ զարգացվում է ջուլհակագործությունը, տեղացի կանայք գործում են գեղեցիկ կտորներ, տնային աքսեսուարներ: Վերիշեն բնակավայրի արհեստանոցի հիմնական արտադրանքը համարվում է բնական թելերով ջուլհակագործությամբ հյուսված կտորները, որոնցից նույն արհեստանոցում կարում են պայուսակներ, բարձեր, ծածկոցներ: Վերիշենի արհետանոցում վերջին 6 ամսիների ընթացքում 12 արցախցի կանայք են ուսուցանվել, որոնցից 6-ը այսօր աշխատում են այնտեղ և եկամուտ են վաստակում: Ընկերության իրավաբանական անունը ,,Հանգույց ՍՊԸ,, ապրանքանիշը- ,,Goris Handmade,,