ԳԱԼԱՐ ՎԱԶԵՐ
ԳԱԼԱՐ ՎԱԶԵՐ
ՎԱՅՈՑ ՁՈՐ և ԱՐՄԱՎԻՐ
5
Գալար Վազերը հազարամյակների ավանդությունները կրող գինու արկած է, թրմված գիտության եւ բնության հանդեպ սիրով: Ինչպես հաճախ է պատահում կյանքում, Գալար Վազերի հիմնադիրները՝ պահի թելադրանքով, հանդիպեցին մի հնարավորության, նավարկելու դեպի նոր արկածներ, եւ ամբողջությամբ նետվեցին: «Անակնկալ գինեգործները» ներդրեցին իրենց հավատը Հայաստանի, բնության, ավանդությունների եւ գիտության հանդեպ, ու համագործակցելով լավագույն հիմնարկությունների եւ մասնագետների հետ, սկսեցին ստեղծել Գալար գինիները: Գալար Վազերը գինու ընտանեկան արտադրություն է, մասնագիտացած Արմավիրի եւ Վայոց Ձորի մարզերում աճեցվող Հաղթանակ եւ Ոսկեհատ խաղողի տեսակներից սահմանափակ գինիների արտադրությամբ: Մեր գինիները բացահայտում են խաղողի տեսակների, այգու եւ տերուարի լավագույն հատկանիշները: Մենք գինիները ստեղծում ենք գինու սիրահարների համար, ովքեր փնտրում են հատընտիր եւ զգայական գինիներ, ովքեր գինու եւ ուտեստների համադրումը համարում են իրենց կենսակերպի եւ բարեկեցության կարեւոր հանգամանք: Անկանխատեսելի ուղեկիցների միավորումը ծնում է մեծ արկածներ: Թո՛ղ որ կյանքի գալարներին հանդիպեք ձեր անսպասելի ընկերոջը: Գալարի յուրաքանչյուր ումպ ձեր ճանապարհորդությունը կդարձնի արկածային: