Գնել Նազանյան
Գնել Նազանյան
Տավուշի մարզ, գ․Տավուշ
5
Ընկերությունը հիմնադրվել է մեր ընտանիքի կողմից 2014 թ․։ Նազանյանների ընտանիքի անդամներից մեկին հաջողվեց ապաքինվել լուրջ հիվանդությունից բուսական թուրմերի օգնությամբ։ Տպավորված լինելով ապաքինման արդյունքերից՝ որոշեցինք բնության բուժիչ ուժի սեփական կյանքի փորձը փոխանցել մարդկանց, կիսվել մեր գիտելիքներով և փորձով։ Արդյունքում ստեղծվեց Դարման ապրանքանիշը։ Մեր կազմակերպությունը մասնագիտացված է օրգանիկ թեյատեսակների, թուրմերի և այլ բնական ապրանքների ստեղծման գործով։ Մեր ապրանքանիշը ունի բոլորից տարբերվող համ և փաթեթավորում, ինչի շնորհիվ այն դուր է գալիս նույնիսկ ամենաքմահաճ գնորդներին: