Մասրենի .
Մասրենի .
Արագածոտն, Արտաշավան
5
Մասրենին հիմնադրվել է 2021 թվականին, ներկայանում է շուկայում թռչնամսի և ճագարի մսի արտադրությամբ։ Թռչունները պահվում են Մասրենու ֆերմայում, որը գտնվում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում։ Մասրենին թռչունների բուծման ընթացքում չի կիրառում հորմոններ և հակաբիոտիկներ, թռչունների զարգացումը տեղի է ունենում ազատ վարժանքի պայմաններում՝ այգում կանաչ տարածության մեջ, թռչունները չեն պահվում վանդակներում։ Սրա արդյունքում Մասրենու թռչնամիսը տարբերվում է շուկայում առկա այլ մսամթերքից, քանի որ լիովին բնական է և պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ օգտակար նյութեր։ Բացի թռչամսից Մասրենին զբաղվում է նաև մեղվաբուծությամբ։ Մեղուների գտնվում են Վայոց ձորում, ստացված մեղրը ամբողջովին բնական է, չի պարունակում շաքար և քիմիական նյութեր։ Մասրենին վերջերս բացել է իր խանութ-սրահը՝ Մաշտոցի 5B հասցում, որտեղ բացի տնական թռչնամսից, ճագարի մսից, ձվից և մեղրից կարող եք գտնել նաև օրգանական սետիֆիկացված և մաքուր բաղադրությամբ այլ մթերքներ։ Գարնանը Մասրենու ֆերման բաց է ցանկացողների համար, ովքեր հետաքրքրված են, թե ինչ պայմաններում են զարգանում թռչունները և ցանկանում են տեսնել Մասրենու այգին։