ԷԿՈ ԿԱԹ
ԷԿՈ ԿԱԹ
Գեղարքունիքի մարզ, գ․ Ակունք
3.8
«Արաքս-2» արտադրական կոոպերատիվը հիմնադրվել է 1996թ. Արթուր Մովսիսյանի կողմից, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում: 2005-ից մասնագիտացել է պանրի արտադրության մեջ՝ սպառողին ներկայանալով Էկոկաթ, իսկ 2017թ. նաև Սանտոլինա ապրանքանիշներով: Էկոկաթը ներկայացնում է ալպիական գոտու էկոլոգիապես մաքուր, բարձրորակ կաթից պատրաստված պանիրների լայն ընտրանի: Պանրարտադրության մեջ Էկոկաթը կիրառել է ավանդականի ու նորի անզուգական համադրություն: Այս ապրանքանիշի պանիրները ստեղծվում են լավագույն հումքի օգտագործմամբ, ժամանակակից սարքավորումների կիրառման և որակյալ ու սրտացավ աշխատակիցների շնորհիվ, մեծագույն ուշադրություն դարձնելով արտադրական յուրաքանչյուր գործընթացին: Այն զբաղեցնում է առաջատար դիրք հայաստանյան պանրի արտադրության շուկայում: Ընկերության արտադրած պանիրները սպառողի կողմից մշտապես արժանանում են բարձր գնահատականի շնորհիվ իրենց կայուն և բարձր որակի, մշտապես տարբերվող և նորարարական տեսականու: