ArLeAM-ը եզակի գյուղատնտեսական ձեռնարկություն է Հայաստանում՝ բացառիկ պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Մենք
մեր ուղին սկսել ենք եվրոպական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ինտենսիվ պտղատու այգիների
ստեղծմամբ։ Զուգահեռաբար ներդրվել է մրգերի և բանջարեղենի տեսակավորման գերժամանակակից հոսքագիծ։
Այսօր մենք արդեն ծառայություններ ենք մատուցում գյուղատնտեսական այլ ձեռնարկություններին մրգերի և
բանջարեղենի տեսակավորման, գյուղատնտեսական արտադրանքի փաթեթավորման և պալետավորման, ինչպես նաև
սառնարանային պահեստավորման, լաբորատոր ծառայությունների և այլն: Մեր գործունեության շրջանակը ներառում
է մեր արտադրանքի՝ մրգերի և բանջարեղենի արտահանումը տարբեր երկրներ, Հայաստանի և այլ երկրների
արտադրողների մրգերի և բանջարեղենի վերավաճառքը, բնական հյութերի արտադրությունը, գինու, մրգային օղու,
կոնյակի բրենդինգը և վերավաճառքը, ինչպես նաև մեղրի, շոկոլադի, չրերի, մրգային և բանջարեղենային չիպսերի
արտադրությունը: ArLeAM-ում մենք հավատում ենք, որ արարման գործընթացը սիրո դրսևորում է՝ այգի աճեցնելը,
մրգեր հավաքելը և դրանք ուրիշների հետ կիսելը, ընտանիք կազմելը և դա առավելագույն նվիրվածությամբ
ցուցադրելը: Այս արժեքների հիման վրա մենք ստեղծեցինք ArLeAM-ը՝ սեր բերելու բազմաթիվ ընտանիքների:
Սիրով՝ ArLeAM.