Իմ Մեղրը
Իմ Մեղրը
​Շիրակի մարզ Աշոցք համայնք գյուղ Բաշգյուղ
Մենք մեղվաբուծությամբ սկսել ենք զբաղվել 1999թ։ Մեղվանոցը գտնվում է Շիրակի մարզի Աշոցք համայնքի գյուղ Բաշգյուղում ծովի մակարդակից 2020մ բարձրության վրա։ Մենք արտադրում ենք բազմածաղկի բնական մեղր։ Մեղվանոցի տարածքում բացակայում են հանքերը, այգիներն ու թունաքիմիկատներով մշակվող ցանկատարածությունները։ Տարածքում աճում են բազմաթիվ խոտաբույսեր, որոնց շարքում են նաև շատ դեղաբույսեր՝ մայրիամախոտ, ուրց, զիվան (ղանթափա), դաղձ, երիցուկ (ռամաշկա), սրոհունդ (зверобой ), խռնդատ և այլն։ Մեղվաընտանիքները պահվում են փայտե փեթակներում և իսկ մթերված մեղրը պահվում է ապակյա տարաներում։