Նորայր Դավթյան Ֆարմենիա
Նորայր Դավթյան Ֆարմենիա
Տավուշի մարզ, գ․Աչաջուր
5
2018 թ.-ին Հայաստանի` Տավուշի մարզի գեղեցիկ լեռներում, մենք հիմնեցինք Ֆարմենիա ֆերմա: Մեզ համար դա ոչ միայն բիզնես նախագիծ է, այլև առաքելություն ` աճեցնել բնական արտադրանք, որը կհամապատասխանի որակի միջազգային ստանդարտներին։ Այցելելով Եվրոպայի և ԱՄՆ-ի լավագույն օրգանական ֆերմաներ՝ մենք հավաքեցինք մասնագետների թիմ և սկսեցինք իրակաացնել մեր երազանքը: Այսօր մեր նպատակը ոչ միայն բանջարեղեն, մրգեր և խոտաբույսեր աճեցնելն է, այլ նաև համախմբելն է էկոլոգիական արտադրանք աճեցնող տեղական ֆերմերներին մեր հովանու տակ, ներդնել ժամանակակից արտադրական տեխնոլոգիաներ և կատարելագործել ընտրությունն ու սերմերի հումքը:Մեր հիմնական նպատակը սպառողներին լավագույն արտադրանք ապահովելն է: