«Մելինեի Պարտեզ» ՍՊԸ Թալին Գևոնյան
«Մելինեի Պարտեզ» ՍՊԸ Թալին Գևոնյան
Աճեցված է Սյունիքի մարզ, գյուղ Հալիձոր
5
«Մելինեի Պարտեզ» կազմակերպությունը զբաղվում է Հայաստանում այլընտրանքային գյուղկուլտուրաների մշակմամբ, ինչպես նաև բարձր սննդարար արժեք ունեցող արտադրանքների` շուկա ներմուծմամբ: Կազմակերպությունը հիմնադրել է Թալին Քևոնյանը 2015 թվականի ապրիլին: Մենք ծրագրում ենք ստեղծել աշխատատեղեր հայերի, և մասնավորապես սոցիալապես խոցելի խմբերի համար՝ ցանկանալով նվազեցնել արագ տեմպով աճող արտագաղթը: «Մելինեի Պարտեզը» նաև նպատակ է հետապնդում լուսաբանել առօրյայում առողջ սննդակարգի առավելությունները: Իր տեսլականին հասնելու համար «Մելինեի Պարտեզը» իր գործունեությունը ծավալում է ՀՀ սահմանամերձ տարբեր շրջաններում: Համագործակցելով գյուղացիների հետ և տրամադրելով նրանց համապատասխան գիտելիքներ և նյութական աջակցություն՝ մենք այսօր ստանում ենք սագախոտի (quinoa) և եղեսպակի (chia) արտադրանք: «Մելինեի Պարտեզը» աշխատանքի հնարավորություն է ստեղծում նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար. բերքահավաքից հետո արտադրանքը փաթեթավորվում է նրանց կողմից: