Անահիտ Բադալյան Բերդ Բերրի սոց․ձեռնարկություն
Անահիտ Բադալյան Բերդ Բերրի սոց․ձեռնարկություն
Տավուշի մարզ, ք․Բերդ
5
Բերդ Բերրի ապրանքանիշն ստեղծվել է 2017թ-ին՝ նպատակ ունենալով Բերդ համայնքում խթանել հատապտուղների մշակությունն ու արտադրությունը: Բերդ համայնքի բարձրլեռնային 4 համայնքներում հիմնվել են հատապտղային այգիներ: Փորձնական սկսվել է վայրի հապալասի, հաղարջի, ազնվամորու և մոշի մուրաբաների արտադրությունը, որն աչքի է ընկնում իր փաթեթավորմամբ և շաքարի նվազագույն կիրառությամբ: Հատապտուղները վաճառվում են նաև թարմ վիճակում՝ լրացուցիչ եկամուտ ապահովելով համայնքի շուրջ 10 ընտանիքների, որոնք բացառապես գործազուրկ են: Բերդ Բերրին սոցիալական ձեռնարկատիրության հաջողված օրինակ է: