Արթուր Ամիրխանյան
Արթուր Ամիրխանյան
Գեղարքունիքի մարզ, գյուղ Կալավան
5
Իմ տնտեսությունը տեղակայված է Գեղարքունիքի մարզի հայտնի Կալավան գյուղում: Զբաղվում եմ պրոֆեսիոնալ մեղվապահությամբ, արտադրում միայն օրգանիկ մեղր: Կալավանի չաղտոտված բնությունը մեզ հնարավորություն է տալիս ստանալ բացառապես օրգանիկ մեղր․ գյուղը գտնվում անտառի ճիշտ մեջտեղում և շրջապատված է միայն ծառերով, որտեղ չկան հանքեր, փոշի, գործարաններ և բնությունը աղտոտմանը նպաստող այլ հանգամանքներ: Արտադրում եմ հիմնականում բազմածաղկի կամ, ինչպես ընդունված է ասել, խառը ծաղկի մեղր, որի գույնը տատանվում է բաց ծիրանագույնից մինչև մուգ շագանակագույն: Սա շաքարավազի միակ բնական փոխարինիչն է, որը նաև դրական մեծ ազդեցություն է թողնում երեխաների իմունային համակարգի ամրացման վրա: