Բարի Ֆարմ
Բարի Ֆարմ
Կոտայքի մարզ, գյուղ Թեղենիք
4.8
<<Բարի Ֆարմ>> օրգանական տնտեսությունը գտնվում է Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում: Հիմնադրվել է 2017 թվականին, սակայն այգեգործական աշխատանքները սկսվել են 2000 թվականից: Այն ներառում է հացահատիկային դաշտեր, խնձորի, սալորի, ընկույզի այգիներ, բանջարանոց (ավանդական և ոչ ավանդական մշակաբույսերով), մեղվաընտանիքներ և ընտանի թռչուններ: Տնտեսությունը ինքնաբավ է՝ պարարտացումը իրականացվում է գյուղ թափոնների վերամշակմամբ ստացվող պարարտանյութերով և կոմպոստով: Կիրառվում են կանաչ տեխնոլոգիաներ: Ունենք օրգանական սերտիֆիկատ: Տնտեսության առաքելությունն է ստեղծել օրգանական որակյալ արտադրանք և բարձրացնել մարդկանց իրազեկվածությունն օրգանական արտադրանքի առավելությունների մասով՝ դրանով իսկ նպաստելով բնակչության առողջ ապրելակերպին: