PRODUCT & BRAND INTRODUCTION:
ՆԱԹ-ը հայկական արտադրության, առանց հավելումների, առանց շաքարի, առանց արհեստական խտացուցիչի թարմ նուշի կաթ է։ ՆԱԹ-ը կարող եք օգտագործել որպես կաթի փոխարինիչ։
Հայաստանի բնակչության մեծ մասն ունի լակտոզի նկատմամբ անհանդուրժողականություն։ Նաեւ հաշվի առնելով, որ Հայաստանում կան միայն ներմուծված, քիմիական հավելումներով հարուստ նուշի կաթեր, որոշեցինք կազմակերպել տեղական, բնական եւ առողջ նուշի կաթի արտադրություն։
ՆԱԹ-ի նպատակն է արտադրել եւ հայ սպառողին ներկայացնել բարձրորակ, անշաքար, առանց հավելումների եւ թարմ հայկական արտադրության նուշի կաթ, որը հայ սպառողին կտա ավելի առողջ եւ հասանելի այլընտրանքի հնարավորություն։ Մեր տեսլականն է ՆԱԹ նուշի կաթի կողքին ավելացնել այլ ընդեղենի կաթի տեսակներ եւ մեր հայկական արտադրանքով ներկայանալ նաեւ արտասահմանյան շուկաներում։
Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ մենք որեւև խտացուցիչ չենք օգտագործում, որի արդյունքում էլ, համեմատած քիմիական հավելումներով այլ նուշի կաթերի ՆԱԹ-ը ավելի բնական համ ու խտություն ունի։ Չնայած նրան ՝ որ #NAT-ը ավելի բնական է իր խտությամբ, նաեւ կարեւոր է շեշտել, որ միջինում #ՆԱԹ-ի մեջ կա հինգ անգամ ավել նուշ՝ մրցակցության համեմատ։