Մարիա Բարաղամյան
Մարիա Բարաղամյան
ք․Երևան
5
«Համը տեղն է» ընկերությունը ստեղծվել է Հայաստանում, ք. Երևանում 2020թ. մայիսին երիտասարդ հայ կին ձեռներեցների կողմից։ Համեմունքային բազմերանգ աշխարհում, մեր թիմը ներկայացնում է համեմունքային փնջերի մի նոր ձեռագիր, որն իր մեջ ներառում է ծովի աղի, պղպեղների և հայկական լեռնաշխարհում աճող հայտնի, ինչպես նաև այլ երկրներին հատուկ անուշաբույր կանաչիների խառնուրդներ` դրանով իսկ հեշտացնելով ցանկացած ուտեստի պատրաստման գործընթացը։ «Համը տեղն է» հեղինակային փնջերը բաղկացած են օրգանապես աճեցված կանաչիներից, անուշաբույր պղպեղներից, համեմված ծովի աղով։ Առաջին հավաքածուն բաղկացած է 7 փնջից։