ԱՐՑԱԽԻ ՀԱՄԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՄԸ
ք.ԵՐևԱՆ
2
«ԱՐՑԱԽԻ ՀԱՄԸ» ընկերությունը հիմնադրվել է Արցախից Հայաստան ժամանած և ժամանակավորապես Երևանում բնակվող կանանց աշխատանքով ապահովելու նպատակով: Արցախցի 10 կանայք, միավորելով իրենց ունակություններն ու ուժերը, արցախյան հատուկ բաղադրատոմսերով պատրաստում են 18 անուն պահածո (մուրաբաներ, թթուներ) և մսային խորտիկներ: Արտադրանքի համար օգտագործվում է միմիայն բարձրորակ և թարմ սննդամթերք: Նախաձեռնության արդյունքում 8-12 անդամ ունեցող ընտանիքներ ունեն աշխատանք և կարողանում են հոգալ Հայաստանի Հանրապետությունում իրենց առօրյա հոգսերը: