MOUNTEA թեյերի արտադրություն
MOUNTEA թեյերի արտադրություն
ք.ԵՐևԱՆ
5
Ամեն ինչ սկսվեց փոքր ընտանեկան բիզնեսից, որը 4 տարվա քրտնաջան աշխատանքի ընթացքում կարողացավ մեծ հաջողությունների հասնել: Մեր թիմը թեյասերների թիմ է, ովքեր իրենց առջև խնդիր էին դրել վերականգնել ժողովրդական բուսական գիտության ավանդույթները և այս հարստությունը կիսել բոլորի հետ։ Աշխատանքի ընթացքում բուսական թեյերի կոնցեպտը վերափոխվել և իր մեջ ընդգրկել է նաև սև ու կանաչ թեյերը, ինչը Մաունթիին հնարավորություն է տավել դառնալ թեյ արտադրող կազմակերպություն և մրցակցել խոշոր արտադրողների հետ։ Այժմ «MOUNTEA» - ն իրենից ներկայացնում է 6 տեսակի բուսական թեյեր և դեռևս 3 տեսակի սև թեյեր, որոնք ներկայացված են հանրապետության սուպերմակետներում և խանութներում: Մեր խոտաբույսերը հավաքվում է Հայաստանի գյուղերի բնակիչների կողմից և չորացվում բնական ճանապարհով` ավանդական եղանակով։ Հայաստանի ամենագեղատեսիլ շրջաններում՝ Վայոց Ձոր, Գողարքունիք և Տավուշի մարզերում, աճում են այնպիսի խոտաբույսեր, որոնք տեղի բնակիչները հնուց օգտագործում են տարբեր կարիքների համար: Իսկ հնդկական և ցեյլոնյան թեյերը ինքներս ենք ներկում։ «Mountea»-ի խոտաբույսերը մեր երկրի բարձր լեռնային շրջաններից հավաքած ու ավանդական միջոցներով մշակած խոտաբույսերով թեյ է: «Mountea» թեյերը հագեցած են յուրահատուկ բույրով և օգտակար նյութերով: Թեյերը հարուստ են հանքային նյութերով, վիտամիններով, հակաօքսիդանտներով: Այս թեյերն ունեն հանգստացնող, առողջարար և դրական լիցքեր պարգևող հատկություններ: «Mountea» թեյերն ապահովում է հիանալի մթնոլորտ ընտանեկան զրույցների, ընկերական հանդիպումների և առողջ սննդի համար: