Ալվարդ Դավոյան
Ալվարդ Դավոյան
Լոռու մարզ, Վարդաբլուր
«Առողջ սնունդ» կոոպերատիվը հիմնադրվել է 2016թ. Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի շրջանակում: Մեր նպատակն էր մշակել ոչ ավանդական մշակաբույսեր, ավանդականի հետ զուգահեռ, միայն օրգանական ճանապարհով: ՈՒնենք շուրջ 20 տեսակ ոչ ավանդական բանջարեղենի և կանաչիների տեսակներ,որոնք մշակում ենք 300քմ ջերմոցում և 1000քմ տնամերձ հողամասում։ Մեր բանջարեղենից պատրաստում ենք թթուներ, մարինադներ, մուրաբաներ, չրեր: «Առողջ սնունդ» կոոպերատիվը ունի առաքելություն, ապահովելու մեր բնակչությանը մաքուր և սննդարար մթերքներով: Մեր կարգախոսն է<Առողջ սնունդը գրավականն է առողջ հասարակության>: