ՎԱՅՆ ՎՈՐՔՍ
ՎԱՅՆ ՎՈՐՔՍ
Վայոց Ձոր
4.7
Կալիֆոռնիայում եւ Իտալիայում գինու բիզնեսում իր երկարատեւ կարիերայից հետո Վահե Քեուշգուերյանը վերադարձավ Հայաստան եւ 2010թ. հիմանդրեց Սեմինա Քընսալթինգ ՓԲ ընկերությունը՝ որպես գինեգործական ոլորտում խորհրդատվական ընկերություն: Տարիների ընթացքում այն ընդլայնեց իր գործունեությունը՝ 2018-ին վերանվանվելով Վայնվորքս ՓԲԸ։ Ընկերությունը տրամադրում է գինեգործական եւ խաղողագործական ծառայություններ՝ սկիզբ դնելով հայկական ու միջազգային շուկայում իրենց հաստատուն տեղը գտած տասնյակից ավելի ապրանքանիշերի։ Վահեն Երեւանի EVN Գինու Ակադեմիայի համահիմնադիրն է, իսկ ՎայնՎորքսն աշխարհի առաջատար գինեգործական սարքավորումների պաշտոնական մատակարարն է: Նպատակ ունենալով նպաստելու խաղողի հայկական տեղածին սորտերի ուսումնասիրմանը, վերածնմանը, պահպանմանն ու ճանաչման տարածմանը՝ ՎայնՎորքսը հիմնադրել է երկու տնկարաններ (Վայոց Ձորում եւ Արցախում): Ընկերության առաքելությունն է աշխատել թե՛ ֆերմերների, եւ թե՛ արտադրողների հետ՝ ներդրում ունենալով մեր երկրում գինու մշակույթի եւ կրթության զարգացմանը։