Օրգանական մեղր , HATERK FOOD, 450գր

1տարա / 6900֏
ՀԱԹԵՐՔ ՖՈՒԴ
Մնացել է
2 տարա
Մեղվաընտանիքները գտնվում են Տավուշի մարզում: Զարգացումը սկսվում է Նոյեմբերյանի տարածաշրջանում` 1200մ բարձրությունից, այնուհետև տեղափոխվում են Կարմիր գյուղ` 1700-1800մ, իսկ գլխավոր բերքի ժամանակ գտնվում են Աթանի սարերում և Գիլիկ Բարձունքում` 2200մ բարձրության վրա։ Բազմածաղկային մեղրատուների ֆլորան հարուստ է արժեքավոր դեղաբույսերով, ինչպիսիք են երեքնուկը, եղեսպակը, ուրցը, մայրամախոտը, խնկածաղիկը, դաղձը, մեղրածծուկը, լորենին ։ Ունի մուգ գույն և սուր համ: Մեղրը քամվում է ամբողջական լիարժեք հասունացումից հետո։ Գործունեությունը վերահսկվում է և սերտիֆիկացված է "ԷԿՈԳԼՈԲ" ՍՊԸ կողմից: Հավաստագիր` 2021-528-N։
տարա