Մորի դեմքը վերականգնող դիմակ 30 մլ

1հատ / 3800֏
Բնատուր  .
5
Մնացել է
100 հատ
Դեմքի մաշկը վերականգնող դիմակ: Նշանակություն. Ազնվամորու, մոշի, ժոժոբայի և զեյթունի, ջրալույծ յուղերով պատրաստված այս դիմակը նրբորեն հեռացնում է մեռած մաշկը, վերականգնում մաշկի առաձգականությունը, բարելավում մաշկի տոնուսը, գույնը և մաշկը դարձնում է առավել երիտասարդ: Մետաքսի սպիտակուցն ու վիտամինները մաշկին հաղորդում են թավշյա փափկություն և առողջ փայլ, իսկ ալգինատը ձգում է մաշկը և նպաստում բորբոքվածության անցկացմանը: Վիտամիններով, հակաօքսիդանտներով հարուստ ազնվամորու կետոնը նպաստում է մաշկի առաձգականությունը պահպանելուն: Նախատեսված է բոլոր տեսակի մաշկի համար: Բաղադրություն. Ջուր, ազնվամորու ջրալույծ յուղ, զեյթունի ջրալույծ յուղ, մոշի ջրալույծ յուղ և ժոժոբայի ջրալույծ յուղ, ալգինատ, Դ-պանթենոլ, մետաքսի սպիտակուց, նիացիամիդ, վիտամին E, ֆենոքսիէթանոլ, ազնվամորու կետոն, ազնվամորու հոտավորիչ: Կիրառում․ Քսել միայն մաքուր մաշկին: Դեմքի տարբեր հատվածներին կաթեցնել 1-2 կաթիլ և 2-3 րոպե նրբորեն մերսել: Խուսափել աչքերի շուրջ մաշկին տարածելուց: 5-10 րոպեից մաշկը լվանալ գոլ ջրով։ Այնուհետև դեմքը սնուցել քսուքով: Օգտագործել շաբաթը 1-2 անգամ: Խորհուրդ է տրվում մինչև օգտագործելը քսել դաստակի ներսի հատվածին՝ բաղադրիչների նկատմամբ մաշկի զգայնությունը ստուգելու համար։ Պահել +5-ից +25 °C ջերմաստիճանային պայմաններում, արևի լույսից հեռու։ ԳՕՍՏ31460-2012:
հատ