ԿՏԱՎԱՏՈՎ ՈՒ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ՉՈՐԱՀԱՑԻԿՆԵՐ «Eva's»

1տուփ / 2300֏
Անահիտ Ադամյան
Մնացել է
6 տուփ
ԿՏԱՎԱՏՈՎ ՈՒ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ՉՈՐԱՀԱՑԻԿՆԵՐ «Eva's» Համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, ԵԱՏՄ NoAM-022/S.B-0399-2023 Համապատասխանության հայտարարագրի գրանցման ամսաթիվը 24.08.2023 Հայաստանի արտադրանքի ռեգիստրի սերտիֆիկատ – No 50911-23 Չորահացիկները պատրաստված են կտավատի ակտիվացված սերմերից, հում բանջարեղենից, համեմունքներից ու այլ սերմերից: Ակտիվացված սերմեր նշանակում է - 5-8 ժամ պահված ջրում, որպեսզի այն հեշտ մարսելի դառնա օրգանիզմի համար: Բաղադրությունը ՛ * սերմեր - կտավատ (ակտիվացված), սպիտակ և սև քնջութ, դդում, արևածաղիկ, չիա, կանեփ * հում բանջարեղեն - դդում, լոլիկ, գազար, կարմիր բուլղարական պղպեղ, ճակնդեղ, ցուկինի * խոտաբույսեր - հազար, նեխուր, սպանախ, ճակնդեղի ցողուններ, սամիթ, մաղադանոս, ռեհան, * համեմունքներ - ծովի աղ, սև, կարմիր, սպիտակ պղպեղ, չաման, սխտոր փոշի, աղացած համեմի սերմեր, չաման, քրքում Կտավատի սերմերը պարունակում են հակաօքսիդանտներ, վիտամիններ, հանքային նյութեր, A, E, B վիտամինների հիանալի աղբյուր են, պարունակում են բանանից 7 անգամ ավել կալիում։
Կտավատի սերմը պարունակում է 3 տեսակի չհագեցված ճարպաթթուներ՝ օմեգա- 3, օմեգա- 6 և օմեգա- 9, ինչպես նաև F վիտամին: Նման բաղադրությունը նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի և արյան բարձր ճնշման իջեցմանը։ Չորահացիկները պատրաստված են առանց ջերմամշակման, բոլոր բաղադրիչները հում են, չորացվաճ 45 °С – ում, որն ապահովում է վիտամինների ու հանքանյութերի ամբողջական պահպանումը: Տեսականին (10 տեսակի բանջարեղենով ու սերմերով) - դդում+ դդմի սերմ նեխուր + արևածաղկի սերմ սպանախ + սև քունջութ լոլիկ + ռեհան բազուկ + քունջութ բազուկի ճավ + սև պղպեղ պղպեղ + կարմիր պղպեղ հազար + չիա գազար + կանեփի սերմ ցուկինի + համեմի սերմ Սննդային և էներգետիկ արժեքը 100 գրամում (միջինացված)՛ սպիտակուցներ - 19,2 գ ճարպ– 26,5 գ ածխաջրեր– 4,2 գ էներգետիկ արժեքը - 355 կՋ / 84,7 կԿալ Պահպանման պայմաններ ՛ պահել 0-ից մինչև +25°С և 75% -ից ոչ բարձր օդի հարաբերական խոնավության պայմաններում: Պիտանելիության ժամկետը ՛ 12 ամիս: Զտաքաշը – 100 գ.
տուփ